2018 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.

  • Հաշվի առնելով 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված մի շարք ծրագրային կետերի առավել համակողմանի հաշվեքննության անհրաժեշտությունը՝ փոփոխություն կատարվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագրում /տես կայքի Որոշումներ բաժինը/։
  • Որոշում կայացվեց 2019թվերսկսել «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում կասեցված ստուգումը՝ մինչև 2019թ մարտի 29-ը ներառյալ ժամկետով։
  • Որոշում կայացվեց 2019թվերսկսել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կասեցված հաշվեքննությունը՝ մինչև 2019թ մարտի 29-ը ներառյալ ժամկետով։
  • Որոշում կայացվեց կասեցնել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ում հաշվեքննությունը՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների կատարման անհնարինության հիմքով։
  • Հաստատվեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում հաշվեքննության առաջադրանքները։
  • Հաստատվեց ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկողական մարմինների կողմից ԵԱՏՄ մարմիններում իրականացված համատեղ արտաքին աուդիտի (հսկողության) արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների նախագծերին հավանություն տալու մասին արձանագրային որոշումը:
Չորեքշաբթի, Դեկտեմբեր 12, 2018