Հաշվեքննությամբ գնահատվել է 2024 թվականին առկա՝ դեղերի մեծածախ իրացման 171 և արտադրության 28 լիցենզիաների պայմանների պահպանման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին։

Ի՞նչ է արձանագրվել.

  • Հավաստագրում. Դեղերի պահպանման, բաշխման անվտանգության և որակի ստանդարտների պահպանված լինելը երաշխավորվում է նաև պատշաճ գործունեության հավաստագրման միջոցով։

Դեղերի մեծածախ իրացման 95 և արտադրության լիցենզիա ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտներ գործել են առանց սահմանված կարգով ստացված հավաստագրերի։

  • Թվային համակարգեր. Բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները բավարարելու համար անհրաժեշտ դեղերի տվյալ պահին (առցանց) առկա քանակների, դրանց մեծածախ առավելագույն հավելագնի վերաբերյալ տվյալներ պարունակող պաշտոնական ինտերնետային կայք ներդրված չէ և չի կիրառվում։
  • Բնապահպանական պահանջներ. 2024 թվականին դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած 10 տնտեսվարող սուբյեկտներից միայն 3-ն են ներկայացրել վտանգավոր թափոնների վնասազերծման պայմանագրեր։

Հաշվետվողականություն և հսկողություն. Արձանագրվել են տնտեսվարողների կողմից օրենքով նախատեսված հաշվետվություններ չներկայացնելու կամ ուշացումներով ներկայացնելու, ինչպես նաև lիցենզիայի և իրացման շրջանառության տվյալների անհամադրելիությանուն դեպքեր։

 

Պալատի առաջարկությունները.

Հսկողական միջոցառումներ. Ներդնել ընթացակարգեր, որոնք թույլ կտան բացահայտել առանց Պատշաճ արտադրական կամ Պատշաճ բաշխման  գործունեության հավաստագրերի գործող, հաշվետվությունների ներկայացման պահանջները չպահպանող տնտեսավարողներին և նրանց նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, ներառյալ՝ լիցենզիաների դադարեցումը:

Թվայնացում և ավտոմատացում. Ներդնել լիցենզիայի պայմանների պահպանումը հաշվառելու միասնական ավտոմատացված համակարգ, ինչպես նաև ապահովել Առողջապահության նախարարության և ՊԵԿ-ի միջև տվյալների ինքնաշխատ փոխանակման հնարավորություն՝ առանց լիցենզիայի գործելու կամ ստվերային շրջանառության ռիսկերը կանխարգելելու նպատակով:

Հաշվետվողականություն և թափանցիկություն. Ներդնել դեղերի մեծածախ վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական կայքը և ապահովել կայքում բնակչության առաջնահերթ կարիքները բավարարելու համար անհրաժեշտ դեղերի՝ տվյալ պահին (առցանց) առկա քանակների, դրանց մեծածախ առավելագույն հավելագնի վերաբերյալ տվյալների իրական ժամանակում հրապարակումը։

Աջակցություն և անվտանգություն. Սահմանել տնտեսվարողների հասցեների փոփոխության առցանց իրազեկման պարզ ընթացակարգ և մեթոդական աջակցություն ցուցաբերել վտանգավոր թափոնների վնասազերծման պայմանագրերի կնքման հարցում:

Առաջարկությունների իրագործմամբ ակնկալվում է, որ նախադրյալներ կստեղծվեն դեղերի մեծածախ առևտրի և արտադրության բնագավառում զբաղված տնտեսավարողների գործունեությունն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ կազմակերպելու ու ըստ այդմ՝ սպառողներին հասնող դեղերի որակի ստանդարտներին համապատասխանելու երաշխիքների ձևավորման համար։

Ներբեռնել հաշվետվության ամբողջական տարբերակը այստեղ:

 

Երեքշաբթի, Հունիս 2, 2026