ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ

 

 

 

 

ԱՏՈՄ ՍԱՎԿԱՅԻ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

Ծնվել է 1971 թ. մարտի 22-ին Երևանում:


 

Աշխատանքային գործունեությունը

ՀՀ հաշվեքննիչ պալատ

2022թ․ մարտի 2-ին ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ։

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մայիս 2018 – Օգոստոս 2021          Նախարար

Նոյեմբեր 2016 – Մայիս 2018          Նախարարի առաջին տեղակալ

Հուլիս 1999 – Նոյեմբեր 2016           Նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

Մարտ 1999 – Հուլիս 1999                Տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ

Հոկտեմբեր 1997 – Մարտ 1999       Գանձապետարանի գործառնական վարչության պետ

Օգոստոս 1996 – Հոկտեմբեր 1997  Գանձապետարանի հաշվապահության վարչության պետ

Մայիս 1996 – Օգոստոս 1996          Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի դրամարկղային կառավարման բաժնի պետ

Սեպտեմբեր 1995 – Մայիս 1996     Համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր տնտեսագետ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սեպտեմբեր 1993 – Հունիս 1995     Տեղեկատվական համակարգերի բաժնի առաջին կարգի, առաջատար, գլխավոր մասնագետ

Հոկտեմբեր 1991 – Sep 1993             Տեխնիկ, ինժեներ-ծրագրավորող (պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ)

 

Դասախոսական գործունեությունը

Սեպտեմբեր 2007 – Սեպտեմբեր 2011     Դասախոս, ՀՀ պետական կառավարման ակադեմիա

Փետրվար 2007 – Հուլիս 2009                   Դասախոս, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Սեպտեմբեր 1993 – Սեպտեմբեր 1995    Դասախոս, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)

 

Այլ աշխատանքները

Նոյեմբեր 2005 – Մայիս 2018        Կառավարության ներկայացուցիչ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհուրդ

Մայիս 2018 – Օգոստոս 2021        ՀՀ կառավարիչ, Համաշխարհային բանկի խմբի (ՀԲ) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)  կառավարման խորհուրդներ

Հուլիս 1999 – Օգոստոս 2021        Ղեկավարել է (անդամակցել է) կոլեգիալ մարմիններ (հանձնաժողովներ, կոմիտեներ, աշխատանքային խմբեր և այլն), ՖՆ նախարարության  գործառույթներից բխող մասնակցություն

 

Կրթությունը

Դեկտեմբեր 2002 -   Գիտական աստիճանը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Մասնագիտությունը՝ Հաշվողական տեխնիկայի և մաթեմատիկական մեթոդների կիրառումը գիտական հետազոտություններում (Ե․13.05)
Ատենախոսության թեման՝ Բյուջեների կատարման գործընթացի մոդելավորումը և ավտոմատացման միջոցների մշակումը

Սեպտեմբեր 1995 – Հուլիս 1997    Ճարտարագետ հետազոտող, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)

Սեպտեմբեր 1993 – Հուլիս 1995    Ճարտարագիտության մագիստրոս, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)

Սեպտեմբեր 1987 – Հուլիս 1992    Ինժեներ-սիստեմատեխնիկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Սեպտեմբեր 1977 – Հունիս 1987   Երևանի No 155 միջնակարգ դպրոց

 

Վերապատրաստման դասընթացները
2002 - Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն , Տոկիո (Պետական պարտքի կառավարման խնդիրները)

2001 - Արժույթի միջազգային հիմնադրամի Վիեննայի միացյալ ինստիտուտ, Վիեննա (Պետական ծախսերի կառավարում և գանձապետական գործառնություններ)

2000 - Հարվարդի իրավունքի դպրոց, Բոսթոն (Հակամարտությունների կառավարում և առաջնորդում)

1999  - ԱՄՆ կրթության նախարարություն, տարբեր նահանգներ (Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը տարբեր բնագավառներում)

1996  - ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, տարբեր նահանգներ (Ազգային բյուջետավորման տեխնիկական համագործակցության ծրագիր)

 

Պարգևները

2015թ․ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

2007թ․ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։ 

2003թ․ ՀՀ գանձապետական համակարգի ներդրման աշխատանքների կազմակերպման գործում ունեցած անձնական ավանդի համարպարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով ։

1999թ․ ՀՀ կապիտալ շինարարության օբյեկտների ինֆորմացիոն-փնտրող համակարգի մշակման աշխատանքներում ունեցած մասնակացության համար պարգևատրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրով։

 

Անձնական տվյալները

Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Մայրենի լեզուն հայերենն է։
Քաղաքական կուսակցության չի անդամակցել։