2019 թվականի հունիսի 17-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ.Յոլյանի նախագահությամբ անցկացվեց հաշվեքննիչ պալատի հերթական նիստը, որում հաստատվեցին հետևյալ որոշումները․
- Հաստատվեց ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» պետական
ոչ առևտրային կազմակերպության ստուգման առաջադրանքը,
- Երկարաձգվեցին Դեղերի շրջանառության գործընթացի, ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Համահայկական հիմնադրամի
հաշվեքննությունների կատարման վերջնաժամկետները՝ դրանք սահմանելով մինչև հուլիս 31-ը, ընդ որում կասեցվեց նաև Համահայկական հիմնադրամում
իրականացվող ստուգումը՝ առանձին տեղեկությունների (վերջնական արդյունքների վրա ազդեցություն ունեցող) ճշտման անհրաժեշտության հիմնավորմամբ։
Նիստի ավարտին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը առանձին ուղղություններով տվեց հանձնարարականներ։


