2026 թվականի հունիսի 9-ից 11-ը, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի և Լատվիայի Հանրապետության պետական աուդիտի գրասենյակի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, Երևանում տեղի ունեցավ գործնական ուսուցման և փորձի փոխանակման աշխատաժողով:

Լատվիայի պետական աուդիտի գրասենյակի պատվիրակության կազմում էին Լատվիայի պետական աուդիտի գրասենյակի խորհրդի անդամ Իլզե Բադերեն և ոլորտային ղեկավար Նատալյա Միխայլովան։

Եռօրյա քննարկումների առանցքային թեմաներն էին՝ առաջարկությունների մշակման, ձևակերպման և դրանց ազդեցության գնահատման մեթոդաբանական մոտեցումները, ինչպես նաև աուդիտի գործընթացների թվայնացումն ու մոնիթորինգի ժամանակակից ՏՏ համակարգերի կիրառումը։

Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակություն Հաշվեքննիչ պալատի և Լատվիայի պետական աուդիտի գրասենյակի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և հետագա փոխհամագործակցության հեռանկարների շուրջ:

Երկուշաբթի, Հունիս 22, 2026